Այսօր Օֆելյա Համբարձումյանի հիշատակի օրն է․ մանրամասներ արտիտուհու կյանքից


Այսօր՝ հունիսի տասներեքին, Օֆելյա Համբարձումյանի հիշատակի օրն է։ Ժողովրդական արտիստուհին ծնվել է 1925 թվականին։ Նա ծնունդով Երևանից է։ Դեռևս դպրոցի նստարանից աչք է զարնել իր շնորհաշատությամբ, տաղանդով և խելքով։

Նրա ձայնային տվյալներն առաջինը նկատել է Արաքսյա Գյուլզադյանը։ Վերջինս մոտեցել է երգչուոհւն,  գովեստի խոսքեր հղել և հիացել նրանով։ Փոքրիկ Օֆելյայի հետ ունեցած կարճ զրույցում Արաքսյան նրան հորդորել է անպայմանորեն ստանալ երաժշտական կրթություն և զարգացնել տաղանդը։

Օֆելյա Համբարձումյանն աչքի է ընկել ժողովրդական, գուսանկան երգերի առանձնահատուկ կատարմամբ։ Դառնալով այնպիսի երգչուհի, ում հանդիսատեսը մշտապես ջերմ ծափողջյուններով  էր ըդունում՝ շատ է շրջագայել։

Նա համերգներով, հյուրախաղերով շրջել է ԱՊՀ երկրներով և իր հրաշալի կատարումներով հիացրել բոլորին։ Արտիստուհին կյանքից հեռացավ 91 տարեկանում։

Այժմ ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում։ Առանց նրա ֆիզիկական ներկայաության էլ նրա երգերը լսում են և շարունակում հիանալ տաղանդաշատ արտիստով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!