Այսօր՝ հոկտեմեբրի քսանմեկին, Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է։ Համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայուհին այսօր դառնում է քառասուներկու տարեկան։

Մոդել, նորաձևության կարկառուն ներկայացուցիչ և իրապատում շոուների թագուհի Քիմի նախնիները եղեռնից մազապուրծ եղած ընտանիքից են եղել։ Քիմը բավականաչափ ուսումնասիրել և լավ է տիրապետում Հայոց պատմության այդ ողբերգական էջը։

Նա իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու և պատմությունը բարձրաձայնելու ու լսելի դարձնելու գործում ինքն ամեն բան պետք է անի։

Նա անչափ հպարտ է իր հայկական արմատներով։ Նրա հայրը Ռոբերտ Քարդաշյանն է, ով ժամանակին անվանի իրավաբան էր։

Դեռ անցյալ տարի Քիմն ուսումնասիրեց իրավաբանի մասնագիտությունը և ստացավ իրավաբանի կոչում։ Նա իր հրապարակումներից մեկում գրել էր, որ հայրը հպարտ կիներ իրենով։ Քիմը չորս զավակների մայր է։

Նա ամուսնալուծվել է ռեփեր Քանյե Ուեսթից, ով հանդիսանում է չորս երեխաների հայրը, և այժմ իր կողքին ունի նոր սիրելի։ Շնորհավորում ենք Քիմ Քարդաշյանին և լավագույնը մաղթում։