Այսօր՝ հունվարի իննին, Սերգեյ Փարաջանովի տարեդարձն է, ով այն լեգենդար արտիստներից էր, որ հայկական կինոյում արվեստի նոր ոճ բերեց։ Նրա ֆիլմերը մնում են առեղծվածային և անսահման հետաքրքիր։ Ծնվել է 1924 թ․, Թբիլիսիում։ Հայրը հնավաճառ էր, որին զուգահեռ ուներ նաև հասարակաց տուն։

Այդ աշխատանքի մեջ էր ներգարվված նաև արտիստի մայրը․ հենց նա էր աղջիկներին ընտրում հասարակաց տան համար։ Փարաջանովը շատ վաղ է հասկանում, որ ինքը լույս աշխարհ է եկել հենց արվեստի համար և թողնելով ինժեներական ինստիտուտը՝ սկսում է ուսանել միանգամից երկու ուսումնական կենտրոնում՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։

Նա սիրահարված էր Նիգյարին, ով ազգությամբ թաթար էր, ում հետ էլ ամուսնացավ մեկ ամսվա ծանոթությունից հետո։ Աղջիկն ավանդապաշտ ընտանիքից էր և երբ նրա եղբայրներն իմանում են գաղտնի ամուսնության մաիսն, Փարաջանովից մեծ ֆինանասներ են պահանջում։

Վերջինս այդքան գումար չունենալու պատճառով հորը նամակ է գրում և նրանից խնդրում։ Հայրը մերժում է, քանի որ որդին հրաժարվել էր հնավաճառի աշխատանքը շարունակել։ Նիգյարի եղբայրները քրոջից պահանջեցում են ամուսնալուծվել։ Քույրը հրաժարվեց, որի համար էլ եղբայրները նրան նետեցին գնացքի տակ։

Նիգյարին Փարաջանովը մինչ կյանքի ավարտ չմոռացավ։ Նա երկրորդ անգամ ամուսնացավ ուկրաինուհի Սվետլանա Շչերբատյուկի հետ, ով տարիներ անց որդու հետ հեռացավ Փարաջանովից, քանի որ նա խենթություններ էր անում և պահանջում կնոջից մասնակցել խենթություններին։