Այսօր Տիգրան Ավինյանի ծննդյան օրն է


Այսօր Տիգրան Ավինյանի ծննդյան օրն է։ Ավինյանը ծնվել է 1989ին։ 2005ին ավարտել է համար ութ դպրոցը։

2009ին ավարտել է սլավոնական համալսարանն։ 2011ին սլավոնականի կիրառական մաթեմատիկայի մագիստրատուրան է ավարտել։ 2014ին ավարտել է Մարիա թագուհու համալսարանը՝ Լոնդոնում։

2009-2913ը բանկում է աշխատել։ 2010-2011ը «Իրիգեյթ» ընկերությունն է հիմնադրել։  2014-2016ը SAP համակարգերի խորհրդատու է դարձել։  2014-2018ը զբաղվել է «Սայբեր Վիժն» ընկերության ծրագրային հարցերով։ 2017-2018ը եղել է ավագանու անդամ։ 2018ին նշանակվել է փոխվարչապետ։

Ավինյանն այս տարի նաև նշանակվել էր պարետ, ով վերահսկում էր կորոնավիրուսային ընթացքը և շատերի կողմից քննադատվեց պարտականություններն այնքան էլ լավ չկատարելու համար։

Թերևս հաշվի առնելով վիրուսի ինտենսիվությունը, բարդ է հստակորեն որոշել, թե արդյոք Ավինյանի մեղքն էր գլխավորապես, թե կային այլ խոչընդոտներ, որոնք պատճառ են հանդիսացել,որ որոշակիորեն տապալվեր պարետային գործունեությունը։ Ավինյանն առանձնանում է իր քչախոս, զուսպ կեցվածքով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!