Այսօր տաղանդավոր դերասան Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է


Հուլիսի մեկը առանձահատուկ օր է տոնացույցում. այն առանձնապես շռայլ է եղել մեր նկատմամբ՝ հայկական մշակույթին տալով արվեստի վաստակավոր ու ականավոր գործիչներ:

Այսօր նաև յուրօրինակ ու տաղանդավոր արտիստ Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է: Լրանում է մեծ դերասանի ութսուներեքամյակը:

Առհասարակ Ջանիբեկյանների գերդաստանը մեծ ներդրում է ունեցել հայկական մշակույթի զարգացման ու կայացման գործում:

Նախ Գուրգեն Ջանիբեկյանն էր հայ կինոն բարձր մակարդակի վրա պահում, հետո նրա որդին՝ Կարեն Ջանիբեկյանը, իսկ հիմա էլ ընտանեկան ավանդներն իր մեջ կրում և շարունակում է ընտանիքի կրտսեր զավակը՝ Սոս Ջանիբեկյանը:

Արդեն հինգ տարի է, ինչ Կարեն Ջանիբեկյանը մեզ հետ չէ, սակայն մշտապես սիրելի ու հիշելի է իր կերտած յուրահատուկ ու տարբերվող դերերի շնորհիվ: Նա առանձնանում էր դաշտում իր բացառիկ ինքնատիպությամբ:

Կ. Ջանիբեկյանն իր մասնագիտական գործունեության ընթացքում հանդես է եկել ավելի քան հիսուն ֆիլմերում: Տպավորիչ ու անմոռանալի են նրա մասնակցությամբ կայացած հեռուստաներկայացումները և թատերական ներկայացումները:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!