Այսօր Տաթև Ասատրյանի ծննդյան օրն է․ նա հուզիչ տեսանյութ է հրապարակել


Այսօր հրաշալի երգչուհի Տաթև Ասատրյանի ծննդյան օրն է․ գեղեցկուհին քսաներեքամյակն է նշում։ Օրվա առթիվ նա արխիվային տեսահոլովակ է զետեղել ինստագրամյան իր էջում՝ հուզառատ մակագրություն անելով դրան կից։

«Այս կարճ, բայց բովանդակալից քսաներեք տարիների ընթացքում շատ բան գտել եմ, շատ բան էլ՝ կորցրել: Ես երջանիկ եմ, որ հիմա առավել եմ սկսել գնահատել ու կարևորել կյանքի ամեն մի վայրկյանը, ամեն մի հնարավորությունն ու երբեմն՝ անկումները: Ամենամեծ ձեռքբերումս դուք եք։ Հպարտ եմ ու հարուստ ձեր սիրով ու ջերմությամբ»,- գրել է գեղեցկուհին։

Արխիվային տեսանյութում նրա անցած ուղին է՝ մանուկ տարիքից, առաջին հաջողություններից մինչ մեծ տարիք։ Նա ցույց է տվել իրեն 2003 թվականին՝ բեմում բարձրախոսով երգելիս։ Անչափ հուզիչ է, իրապես, տեսնել՝ ինչպիսին է եղել երգչուհին, երբ դեռ նրան ոչ ոք չգիտեր։

Շնորավորում ենք հրաշագեղ Տաթևին՝ մաղթելով բազում հաջողություններ ու բարեբեր աշխատանք։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!