Այսօր Վահե Զիրոյանի տարեդարձն ․ մանրամասներ դերասանի կյանքից


Այսօր՝ դեկտեմբեի երեքին, Վահե Զիրոյանի ծննդյան օրն է։ Դերասանն այսօր դարձավ երեսուներկու տարեկան։ Վահեն ծնվել, նախնական և հետագա կրթությունը ստացել է Երևանում։

Նա հաճախել է նաև երաժշտական դպրոց և սովորել ու ավարտել դհոլի բաժինը։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո աշխատել է որպես խոհարար, իսկ մեկ տարի անց արդեն կրթությունը շարունակել Հայբուսակ համալսարանում և ստացել տնտեսագետի մասնագիտություն։

Դերասանության, հումորի ասպարեզում առաջին քայլերը սկսվել են ՈւՀԱ-ում մասնկացությամբ, ապա սկսել է համագործակցել 32 ատամ ակումբի հետ և սկսել կարիերայի առաջին քայլերը։

Վահե Զիրոյանը սիրվեց և գնահատվեց հանդիսատեսի կողմից և սկսվեց նրա աշխատանքային բուռն գործունեությունը․ մեկը մյուսի ետևից նկարահանվեց տարբեր ֆիլմերում, թատրոններում և այլն։ Արվեստից բացի դերասանը հետաքրքրված է նաև սպորտով, որը նրա կյանքի անբաժան մասն է կազմում։

Վահեն նախընտրում է ֆուտբոլ, բասկետբոլ, բոքս, սումո, լող։ Շնորհավորում ենք դերասանին և լավագույնը մաղթում նրան։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!