Այսօր Վազգեն Մանուկյանի ծննդյան օրն է․


Այսօր հայտնի քաղաքական գործիչներից Վազգեն Մանուկյանը բոլորում է ծննդյան յոթանասունհինգ տարին։ Նա ծնունդով Գյումրիից է, իսկ ընտանիքը եկել է Մոկսից, ապրել են Երևանում։ Վ․ Մանուկյանի հայրը՝ Միքայել Մանուկյանը, ֆիզմաթ գիտությունների պրոֆեսոր է։

Մայրը՝ Աստղիկ Հակոբյանը, ծնունդով Գյումրիից է, նա ևս ԵՊՀ-ի շրջանավարտ է։ Հետբուհական կրթությունը Վ․ Մանուկյանը անց է կացրել Նովոսիբիրսկում, որտեղից վերադառնալուց հետո դասավանդել է ԵՊՀ-ում։ Նա հետևել է ծնողների ուղուն՝ դառնալով ֆիզմաթ գիտությունների թեկնածու։

Դեռ երիտասարդ տարիներից նա զբաղվում է քաղաքական գործունեությամբ, հիմնում Ղարաբաղ կոմիտեն, ձերբակալվում։ Նրան էր վիճակված դառնալ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետը։

Հետագա տարիներին Վ․ Մանուկյանը հրաժարական է տալիս։ Միառժամանակ պասիվ ներկայությամբ նա քաղաքական դաշտում քիչ է երևում։ Արցախյան վերջին պատերազմից հետո Վ․ Մանուկյանը վերստին ակտիվացել է։

Նա առաջադրվել է որպես ընդդիմության միասնական թեկանծու նոր վարչապետի պաշտոնի համար։ Վ․ Մանուկյանը դեռևս շարունակում է պահել իր ակտիվությունը քաղաքական դաշտում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!