Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է․«Սրտանց աղոթում եմ Տիրոջը քո ու Եռաբլուրի քո զորքի հոգիների հանգստության համար»Արամ Սարգսյան


Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կբոլորեր ծննդյան վաթսուներկու տարին, սակայն որոշ ուժերի պատճառով նա բախտ ունեցավ ապրելու ընդամենը քառասուն գարուն։

Նա այդպես էլ չունեցավ իր ժառանգներն ու ընտանիքը, սակայն մինչ այսօր էլ ունի գաղափարակից բազում ժառանգներ։

Հայրենանվեր եղբոր ծննդյան օրվա առիթով նրա եղբայրը՝ հայտնի գործիչ Արամ Սարգսյանը, հուզիչ ու ցավով լի հրապարակում է արել՝ մի քանի տողի մեջ ամփոփելով իր ապրումներն ու մերօրյա զգացմունքները, միևնույն ժամանակ նաև հույսն ու հավատը։

Ա․ Սարգսյանը գրել է․ «Պահքի այս օրերին սրտանց աղոթում եմ Տիրոջը քո ու Եռաբլուրի քո զորքի հոգիների հանգստության համար:

Չնայած այս իրականության մեջ, ի տարբերություն մեզ, միայն ձեր հոգիներն են հաղթած ու հպարտ:

Վազգեն ջան, ախպերս, շնորհավոր: Ներեք մեզ և երկնքից ուժ տվեք, որովհետև դու գիտես և ես էլ հավատում եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!