Այսօր սիրված երգչուհի Բելլա Դարբինյանի ծննդյան օրն է


Սիրված երգչուհի, շատերի համար սիրելի կերպար Բելլա Դարբինյանն արդեն տասնվեց տարի է, ինչ ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն նրա երգերը, նրա գեղեցիկ ձայնը շարունակում է հնչել նրա երգարվեստի սիրահարների համար։

Բ․ Դարբինյանը ծնունդով Վանաձորից էր, որը ժամանակին Կիրովական էր անվանվում։ Ապագա երգչուհին դպրոցից հետո ստացել է երաժշտական կրթություն նախ ուսումնարանում, ապա Կոնսերվատորիայում։

Բելլա Դարբինյանը տարբեր երկրներում հանդես է եկել համերգներով։ Նրան հավասարապես սիրել և ընդունել են բոլոր հայկական համայնքներում։

Ժամանակին երգչուհին նաև օպերային դերերով է հանդես եկել։ Դեռ մանկուց Բելլային ճանաչողները վստահ են եղել, որ աղջիկն ապագայում օպերային մեծ երգչուհի է դառնալու։ Նա իր Կուզնեցովա ազգանունը հայացրել է՝ դարձնելով Դարբինյան։

Նշենք, որ Բելլա Դարբինյանն առաձնահատուկ ջերմ վերաբերմունք ու փոխհարաբերություն է ունեցել ժամանակի տաղանդավոր ու լեգենդար պոետ Պարույր Սևակի հետ։

Սիրված երկգչուհին մահացել է կոկորդի քաղցկեղի պատճառով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!