Այսօր սիրված դերասան Մհեր Մկրտչյանի կնոջ՝ Դոնարա Մկրտչյանի ծննդյան օրն է


Այսօր դերասանուհի, Մ․ Մկրտչյանի տիկին Դոնարա Մկրտչյանի ծննդյան օրն է․ նա կդառնար ութսուն տարեկան։ Դոնարա Մկրտչյանը մահացել է 2011 թվականին՝ յոթանասուն տարեկան հասակում։

Կյանքի մեծ մասը նա անց է կացրել հիվանդանոցում, քանի որ, ինչպես հայտնի է, տառապում էր հոգեկան անբուժելի հիվանդությամբ, որն էլ ժառանգաբար փոխանցվել էր նրա որդուն։

Դոնարա Մկրտչյանը սովորել է Թատերական իսնտիտուտում, ապա աշխատել Գ․ Սունդուկյանի անվան թատրոնում։ Դոնարան Գյումրիից էր։ Նա Ֆրունզիկին հանդիպել է իր ընդունելության քննության օրը։

Հուզված Դոնարան ձեռքից գցել է գիրքը, իսկ Ֆրունզիկն օգնել է նրան բարձրացնել։ Նրանց միջև ջերմ հարաբերություններ են սկսվել, Ֆրունզիկն օգնել է աղջկան՝ ընդունելության և այլ հարցերում։

Ուսանողության տարիներին զգացմունքային աղջկա պահվածքում շրջապատի մարդիկ որոշակի անհավասարակշռություն են նկատել, սակայն Ֆրունզիկը չի անսացել ոչ ոքի խորհրդին։

Նա ընտանիք է կազմել Դոնարայի հետ։

Շուտով ծնվել է նախ նրանց աղջիկը՝ Նունեն, ապա նաև որդին։ Ցավոք, ընտանիքում այդպես էլ ներդաշնակություն չի հաստատվել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!