Այսօր սիրված դերասանուհի, «համով-հոտով» Զառա Արամյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանուհու մասին


Այսօր՝ հուլիսի մեկին, հանրության կողմից սիրված դերասանուհի Զառա Արամյանի ծննդյան օրն էր։ Բազմաթիվ կերպարներ կերտած Զառային հանդիսատեսն առավել հաճախ հիշում է «Մեր բակը» ֆիլմից և նրա հեղիանակային  խոհարարական հաղորդումից։

Դերասանուհին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։ Այսօր Զառան դարձավ 51 տարեկան։ Մեծացող տարիներից դերասանուհին չի վախենում։

Հարցազրույցներից մեկում Զառան նշել էր, որ ի տարբերություն իր ընկերուհիների՝ նա չի շտապում կատարել կոսմետիկ պրոցեդուրաներ, ներարկումներ, քանի որ սիրում է իր յուրաքանչյուր կնճիռը և այդպես առավել ներդաշնակ զգում իրեն։

Այդ կնճիռները իր տարիների կնիքն են, կենսափորձը։ Սիրված, գնահատված դերասանուհուն այսօր շատերն են  շտապել շնորհավորել։ Նրա ֆեյսբուքյան օգտահաշիվը ողողված է ծննդյան շնորհավորանքների բարեմաղթանքներով և գեղեցիկ բացիկներով։

Նրան շնորհավորել են ինչպես հայտնի և ճանաչված անձիք, այնպես էլ բազմաթիվ օգտատերեր։ Սիրելի դերասանուհուն մաղթել են առողջություն և երկար տարիների կյանք, ցանկացել մշտապես էկրաններին տեսնել նրան։


Понравилась статья? Поделиться с друзьями: