Այսօր՝ ապրիլի քսանութին, սիրված դերասանուհի, երգչուհի Անահիտ Կիրակոսյանի ծննդյան օրն է։ Անահիտը այսօր նշում է կյանքի 31-րդ տարեդարձը։

Անահիտը ոչ միայն հիանալի դերասանուհի և երգչուհի է, այլև հրաշալի կին և մայր։ Անահիտ Կիրակոսյանը հրաշալի մայր է նաև ամուսնու զավակների համար։ Նա հաճախ է նշել, որ նրանց իր հարազատ երեխաներն է համարում։

Իսկ մեծ դուստրը՝ Լաուրան, բազմիցս նշել է, որ Անահիտը հիանալի մայր է՝ բարության մարմնավորում։ Այն ամենը, ինչ անում է դերասանուհին ուղղակի անթերի է ստացվում։

Նրա մասնակցությամբ ֆիլմերը, սիթքոմերը, հաղորդումները անմիջապես սիրվում են հանրության կողմից։ Նրա կերտած յուրաքանչյուր կերպար յուրահատուկ համ ու հոտ է ստանում։

Անահիտին նրա երկրպագուները հասցրել են նաև տեսնել երգի ասպարեզում․ նա վերջերս տեսահոլովակ է թողարկել, որը սիրվել է երկրպագուների կողմից։

Իսկ թատրոնի մասին խոսելն ավելորդ է․ նա կարծես ստեղծված է թատրոնի համար։ Թատրոնով Անահիտը ապրում է և ապրեցնում իր հանդիսատեսին։

Հումորի նուրբ զգացումով , պրոֆեսիոնալ խաղով լցնում է բեմը։ Շնորհավորում ենք դերասանուհուն և ցանկանում անսահման երջանկություն իր գեղեցիկ ընտանիքի հետ։