Այսօր՝ դեկտեմբերի տասներկուսին, սիրված արտիստուհի Աիդա Բաբաջանյանը տոնում է իր ծննդյան օրը։ Դերասանուհին այսօր դարձավ 64 տարեկան։

Աիդան ծնվել է Վրաստանում (Ախալցխայում)։ Նախնական և հետագա կրթությունը և նաև որոշակի ժամանակահատվածի աշխատանքային գործունեություն ծավալել է Վրաստանում՝ Թբիլիսիում։ Այսինքն դերասանական կարիերայի սկիզբը դրվել էաս Վրաստանում։

Դերասանուհին Հայաստան է տեղափոխվել 39 տարեկանում և անցել աշխատանքի արդեն Հայաստանի թատրոնում, ինչպես նաև նկարահանվել հայկական ֆլմերում։

Դերասանուհին հրաշալի կերպարներ է ստեղծել և շարունակում է ստեղծել, իսկ թատրոնում արժանանում է անվեջանալի ծափահարությունների և առանձնակի հիացմունքի։ Դերասանուհին հրաշալի ընտանիք ունի։ Նա երկու դուստրերի մայր է, ովքեր հպարտանում են իրենց տաղանդավոր մայրիկով, սակայն մայրիկի ուղին շարունակել չեն ցանկանում։

Աիդա Բաբաջանյանը այսօր էլ ակտիվ աշխատանքային պրոցեսում է, նկարահանավում է հեռուստասերիալներում և ներկայնում նաև թատրոնում և շարունակում հիացնել իր երկրպագուներին։ Անկեղծորեն շնորհավորում ենք դերասանուհուն և լավագույն մաղթանքները հղում։