Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ կինոռեժիսորի կյանքից


Այսօր Փարաջանովի 98-րդ տարեդարձն է։ Ծնվել է Թիֆլիսում։ Հայրը հարուստ հնավաճառ էր, ով հույս էր տածում՝ ժառանգները կշարունակեն հնավաճառի գործը։ Իոսիֆ Փարաջանովը նաև հասարակաց տան տեր էր։ Բիզնեսին մասնակցում էր Փարաջանովի մայրը՝ Սիրանը․ Սիրանն անձամբ էր ընտրում Ֆրանսիայից բերված աղջիկներին։

Սերրգեյ Փարաջանովը կրթությունը որոշեց ստանալ Թիֆլիսի ինժեներական համալսարանում։ 1 տարի հազիվ էր անցել, և հասկացավ՝ մասնագիտությունն իրենը չէ․ նա սիրում էր ստեղծագործողի աշխարհը։ Փարաջանովը սիրահարվել և ամուսնացել էր թաթարուհու հետ։

Ցավոք սրտի, երջանիկ ամուսնությունը ողբերգական ավարտ է ունենում։ Նիգյարը խիստ ավանդույթներով ընտանիքից էր։ Աղջկա եբայրները չներեցին քրոջ գաղտնի ամուսնությունը։ Փարաջանովին էլ հայրը չներեց, որ մասնագիտական այլ ուղի ընտրեց որդին։

Զույգի ամուսնությունը ոչ մի կողմից աջակցություն չստացավ և ի վերջո Նիգյարի եղբայրները քրոջը գցեցին գնացքի տակ։ Կինոռեժիսորի կյանքում այդ դեպքը շատ մեծ հետք թողեց և մինչ կյանքի վերջ չմոռացավ Նիգյարին՝ թեպետ 2-րդ անգամ ամուսնացավ Սվետլանա Շչերբատյուկի հետ, ում ողջ կյանքում ստիպեց ամեն բան յուրահատուկ կերպով անել․ կոտլետներն այլ կերպ դնել ափսեի մեջ, խնձորներն այլ կերպ կեղևազատել և այլն։

Լեգենդի անվան շուրջ շարունակում ե հյուսվել տարատեսակ լեգենդներ, սակայն նա չի դադարում մնալ սիրելի և անզուգական գործերի հեղինակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: