Այսօր Ռաֆայել Հարությունյանի ծննդյան օրն է


Այսօր անվանի մարզիչ, գեղասահորդ Ռաֆայել Հարությունյանի ծննդյան օրն է․ նա նշում է 63-ամյակը։ Հարությունյանը ծնվել է 1957-ի հուլիսի 5-ին՝ Թբիլիսիում։ Յոթ տարեկանից սկսել է զբաղվել գեղասահքով, սակայն հաջողությունների չի հասել՝ վերին կետը սահմանելով սպորտի վարպետի թեկնածու։

Ավելի ուշ տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտելով ֆիզկուլտինստիտուտը, աշխատանքի է անցել գեղասահքի մարզադպրոցում։ Ավելի ուշ աշխատանքի առաջարկ է ստացել Մոսկվայից։ Ռուսաստանյան մայրաքաղաքում կնոջ՝ Վերա Հարությունյանի հետ, գեղասահքի խմբակ է վարել։ Նրանց երկու երեխաները՝ ծնված 80-ականներին, արվեստի ուղին են շարունակել։ Որդին դարձել է դաշնակահար, իսկ դուստրը՝ նկարչուհի։

2000 թվականին Հարությունյանը տեղափոխվել է ԱՄՆ՝ Քալիֆորնիայի Լեյք Էրոուհեդ քաղաք՝ մարզելու տեղի երեխաներին։ 2016-ից աշխատում է Լեյքվուդում։

Մարզչական կարիերայի ընթացքում ունեցել է և ունի բազում անվանի սաներ, ինչպիսիք են Միշել Քվանը, Սաշա Քոենը, Ջեֆրի Բաթլը, Մաո Ասադան, Մայ Ասադան, Ալեքսանդր Աբտը, Սերգեյ Վորոնովը, Իվան Դինևը, Ալեքսանդր Շուբինը, Անտոն Կլիկովը։ 2011-ին Հարությունյանն սկսել է համագործակցել Նեյթան Չենի հետ, 2012-ից՝ Ադամ Ռիփոնի, իսկ 2013-ից՝ Էշլի Վագների հետ։ 2018-ից մարզում է ճապոնուհի Մարին Հոնդային։

Նրա սաներից լավագույն հաջողությունների են հասել Վագները և Չենը։ Վագները նվաճել է Սոչիի օլիմպիական խաղերի թիմային բրոնզե մեդալ, իսկ Չենն աշխարհի գործող չեմպիոնն է։ Նա բարձունքին է հասել 2018-ին և 2019-ին, այն էլ ռեկորդով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!