Այսօր՝ հուլիսի հինգին, Պարույր Հայրիկյանի ծննդյան օրն է։ Բավականին հայտնի քաղաքական գործիչը այժմ քաղաքականությամբ չի զբաղվում և որևէ քաղաքական պաշտոն չի զբաղեցնում, սակայն քաղաքական այս կերպարը շարունակում է մնալ հանրության քաղաքական հետաքրքրությունների շրջանակում։

Պարույր Հայիկյանը, սակայն ժամանակ առ ժամանակ հայտարաություններով, ելույթներով, ուղերձներով կամ համացանցային գրառումներով հանդես է գալիս։

Հայրիկյանն այսօր դարձավ 73 տարեկան։ Ծնվել և հետագա կրթական ու աշխատանքային գործունեությունը ծավալել է Երևանում։ Բացի քաղաքական գործունեությունից, Պարույր Հայրիկյանը նաև գրող, հրապարակախոս է։

Գրել է բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, բանաստեղծություններ և այլն։ Առավել տարածված էր պատանի հասկաում գրած «Հայի վիշտը» բանաստեղծությունը, որը վերջանում է «Մասիս սարն այն կողմ կանգնած հանգիստ չի բաշխի» ուշագրավ ու խորիմաստ բառերով։

Հայրիյնանն ավարտել է Պոլիտեխնիկական համալսարանը, եղել է պատգամավոր և ղեկավարել կուսակցություն։ Քաղաքական գործունեության համար 4 անգամ կալանավորվել է և տասնյոթ տարի անցկացրել կալանավայրերում։