Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը սիրված է շատերի կողմից։ Դերասանուհին իր մեղմ բնավորության շնորհիվ դարձավ բոլորի սիրելին։

Նա համացանցային տիրույթում բավականին ակտիվ է և գրեթե միշտ հասանելի իր հետևորդների համար։ Զառան նրանց պատմում է իր կյանքում տեղ գտած ուշագրավ իրադարձությունների մասին։ Եվ ահա այս անգամ նա պատմել է երեխաների մեծ ձեռքբերման մասին։

Ինչպես հայտնի է, Զառան երկու երեխաների մայր է։ Նա վերջերս երեխաների մասնակցությամբ հրապարակումներ հաճախ է կատարում։

Այս անգամ երջանիկ մայրիկը պատմել է, որ իր երկու երեխաները ուսանող են դարձել։ Նա նշել, որ թեև դժվար է երկու ուսանող պահելը, այնուամենայնիվ անչափ ուրախ է երեխաների ձեռքբերման համար։ Զառա Արամյանը մասնավորապես գրել է․ «Այսօր որդուս ու դստրիկիս մեծ հաղթանակի օրն է… Երկուսով դարձան Հայաստանի Եվրոպական համալսարանի ուսանող. Գուրգենն իրավագիտական, էլենը միջազգային հարաբերություններ ֆակուլտետներ։

Ծնողների համար է դժվար լինելու միանգամից երկու ուսանող պահելը, սակայն դա հենց այն է, ինչը մոտիվացնում և ուժ է տալիս։ Շնորհավորում եմ EUA֊ի բոլոր ուսանողներին։ Այսուհետ մենք էլ ենք վայելելու այդ երջանկությունը»։