Այսօր՝ հոկտեմբերի տասնմեկին, հայտնի լրագրող Նանե Իսրայեյանի ծննդյան օրն է։ Լրագրողն այսօր դարձավ երեսուն տարեկան։ Նանեն այն երիտասարդ լրագրողն է, ով մշտապես աչքի է ընկել իր համարձակությամբ, խոսքի ազատությամբ և խիզախությամբ։

Վերջերս Նանեն իր մասին մի գրառում էր կատարել, որտեղ պատմել էր իր արցախյան արմատների մասին։ Այդ գրառումը, թերևս, Նանեին ամենալավն է բնորոշում։ «Մելիք Իսրայելյանի կողմից Պարսկաստան վռնդված Փանահ Ալին մի օր հետ է վերադառնում Արցախ՝ Խամսայի իշխանությունը քանդելու մոլուցքով։ Միակ ելքը ներսից քայքայելն էր։

Վերջինիս հետ միավիրվում է Մելիք Շահնազարյանի իշխանական տունը։ Մելիք Իսրայելյանների ճյուղը ներսի դավաճանի հետ պայքարի մեջ մտնելով՝ կոտորում է վերջիններիս՝ մտածելով, որ դավաճանների գենը պիտի շարունակություն չունենա։

Մնացյալ երեք իշխանները խորհուրդ են անում ու Մելիք Շահնազարյաններին պահելով Արցախում՝ Արցախից վտարում են դավաճաններին կոտորած Մելիք Իսրայելյաններին, ովքեր հանգրվանում են Հաղպատում և ցրվում Հայաստանի ողջ տարածքով, բացի Արցախից։ Սա իմ պապերի պատմությունն ա։ Իմ գենը։ Եթե նրանք մնային Արցախում, այսօր Մելիք Շահնազարյանների գենը հայի գենին չէր հաղթի Պուտինի տեսքով»։

Նանեին տարեդարձի առիթով շնորհավորել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նանեն ԱԺ նախագահի նվերներով լուսանկար է հրապարակել և շնորհակալություն հայտնել նրան։