Այսօր Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ ահա թե քանի տարեկան դարձավ նա և այլ մանրամասներ նրա մասին


Այսօր՝ հուլիսի տասնութին, տարեդարձն է տոնում ճանաչված, սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ Նազենին այսօր դարձավ քառասուն տարեկան։

Այս տարիներին նա մշտապես եղել է գեղեցկության, ոճի, կիրթ կնոջ և այլ բարձր արժեքների լավագույն օրինակներից մեկը։ Նա լավագույններից մեկն է ինչպես հաղորդավարության  ոլորտում, այնպես էլ դերասանի մասնագիտության մեջ։

Նա կերտել է այնպիսի դերեր, կերպարներ, որոնց հանդիստաեսն ու հեռուստադիտողը հավատացել է։ Դա խոսում է իր բարձր պրոֆեսիոնալիզմի մասին։ Նազենին յուրատեսակ է նաև թատրոնի բեմին։ Եվ ինչպես ինքն է շատ հաճախ նշում՝ թատրոնն այլ աշխարհ է, և ինքը թատրոնում նույնպես այլ է։

Նրա մասին անվերջ կարելի է խոսել ու ներկայացնել։ Կեսգիշերից սկսած Նազենիին շտապել են շնորհավորել նրա հարազատները, ընկերները և ծանոթ ու անծանոթ բազմաթիվ օգտատերեր, քաղաքացիներ։

Մենք միանում ենք բոլոր շնորհավորանքներին և լավագույնը մաղթում սիրելի արտիստուհուն։


Понравилась статья? Поделиться с друзьями: