Այսօր Յանա Դանիելյանի ծննդյան օրն է․ ամուսնու և սկեսուրի հուզիչ շնորհավորանքները


Այսօր գեղեցկուհի հաղորդավարուհի Յանա Դանիելյանի ծննդյան օրն է․ նա տոնում է երեսուներկուամյակը։ Յանան անչափ հուզիչ շնորհավորանքներ է ստացել, որոնք հրապարակել է իր էջում։

Գիշերը՝ 00-ին, նա հրապարակել է շամպայնի բաժակով լուսանկար՝ շնորհավորելով ինքն իր ծննդյան օրը։

Ամուսինը՝ հրաշալի դերասան ու հաղորդավար Սուրեն Փահլևանյանը, կնոջը հուզիչ գրառումով է շնորհավորել։ «Իմ ամենասիրուն, ծնունդդ շնորհավոր»,- գրել է Սուրենը՝ զետեղելով կնոջ հետ լուսանկար։

Զույգի դուստրը՝ հրաշք Ադելը, մայրիկի համար բացիկ էր պատրաստել և ծաղիկ նվիրել։

Առաջիններից է գեղեցկուհի Յանային շնորհավորել սկեսուրը՝ հուզիչ գրառումով և համատեղ լուսանկարով․ «Իմ մի հատիկ, իմ հրաշք աղջիկ։ Շնորհավոր ծնունդդ։ Սիրում եմ քեզ շատ», «Յանուլս, շնորհավոր ծնունդդ, իմսսս»։

Յանային շնորհավորել են նաև բազում հայտնի ընկերները, որոնք նույնպես համատեղ լուսանկարներ են զետեղել գեղեցկուհու հետ՝ հուզառատ շնորհավորանքներով ուղեկցելով դրանք

Միանում ենք շնորհավորանքներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!