Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ մանրամասներ արտիստի կյանքից


Այսօր՝ հուլիսի չորսին, Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Հենց այս օրն է ծնվել կինոյի և թատրոնի կատակերգուն, ում հանրությունն անսահման պիտի սիրեր և գնահատեր։

Մհեր Մկրտչյաննա առվաել շատ հայտնի է Ֆրունզիկ անվամբ։ Արտիստը ծնվել է 1930 թ․, Գյումրիում։ Հենց այս քաղաքի կոլորիտով և մշակույթով էլ վարպետը գերեց կինոյում և թատրոնում իր պրոֆեսիոնալիզմով։

Անմիջական, մեծ հումորով և անսահման մարդկային այս անհատը ընկերասեր էր, կարեկցող, բարի և յուրատեսակ անհատականություն։

Մեծ արտիստը ողջ կյանքում երկու անուն է ունեցել։ Նա ինքն էլ ստորագրել է որպես Մհեր Մկրտչյան, մեկ այլ տեղ՝ Ֆրունզիկ Մկրտչյան։

Այսպես նրան անվանել են ի պատիվ Միխայիլ Ֆրունզեի, ով ռուսական քաղաքացիական պատերազմի ակտիվ և հայտնի մասնակից էր։

Դերասանին տվել են «Քիթ» մականունը։ Նա ուներ բավականին մեծ քիթ, որից երբեք չի կոմպլեքսավորվել, անգամ հումորային արտահայտություններ էր անում։ Ամուսնացած է եղել երեք անգամ։


Понравилась статья? Поделиться с друзьями: