Հայրենիքը կյանքով պահպանած և հայրենասիրության վերաբերյալ բոլորովին այլ գաղափարախոսությամբ տարբերվող հազարավոր հերոս տղաներ ունենք, որոնցով անվերջ կարելի է հպարտանալ։

Նրանք սրբադասվեցին։ Եվ սերունդներին պատմելու շատ բան ունենք։ Այսօր առանձնացնում ենք Մխիթար Գալեյանին, ում ճանաչում են բոլորը։ Այսօր՝ օգոստոսի տասնյոթին, անմահ հերոսը կդռանար քսաներկու տարեկան։

Մխիթարի մասին պատմելիս՝ նշում են, որ համարձակ էր, սրտաբաց, հասուն մտածելակերպով, ուժեղ, շատ նվիրված էր, ընկերասեր։ Այսօր նրանից միայն հիշողություններ են մնացել, որոնք ուղղակի վշտալլուկ սիրտը փոքր-ինչ ջերմացնում ու ապրեցնում են։

Մեկ ամիս առաջ լույս աշխարհ եկավ Մխիթարի եղբայրը, նրան անվանակոչել են Մխիթար՝ հերոս եղբոր պատվին։ Փոքրիկ Մխիթարը լույս ու ջերմություն է բերել մթագնաց ծնողների տուն։

Ընտանիքը փորձում է ապրել և փոքրիկի մեջ վերագտնել հերոս որդուն։ Շնորհավոր լինի երկնային ծնունդդ, հավերժ հերոս․․․ Մեր խոնարհումն ենք հայտնում հերոսի ընտանիքին։