Այսօր Մերի Մակարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ դերասնուհու կյանքից


Այսօր՝ օգոստոսի տասներկուսին, Մերի Մակարյանի ծննդյան օրն է։ Սիրված դերասանուհին այսօր դարձավ երեսունյոթ տարեկան։ Մերին ծնվել է Երևանում, նախնական և հետագա կրթությունը սգտացել Երևանում։

Դերասանական կարիերան նույնպես Երևանում է սկսել, բայց այժմ Մերին գտվում է Ամերիկայում։ Նա ամուսնացել է և մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Նա մեկ դուստր ունի։ Ապրում և վայելում է ընտանեկան ջերմ ու խաղաղ կյանքը։

Չնայած այն հանգամանքին, որ Մերին երաժշտական կրթություն ունի, այնուամենայնիվ նա գործունեությունը ծավալեց կինոյի ոլորտում։ Կարիերան սկսել է հաղորդավարական գործունեությամբ։ Նա գեղեցիկ, մաքուր և հստակ խոսք ունի։

Նրա ձայնն է հնչում Երևանի մետրոյում։ Հենց Մերի Մակարյանն է ամեն անգամ ուղևորին տեղեկացնում կանգառին հասնելու մասին։ Աշխատել է Շանթ,  Արմենիա և Հ2 հեռուստաընկերություններում։

Այնուհետև նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում և գրավել հեռուստադիտողին ու սիրվել նաև այդ ձևաչափում։ Շնորհավորեւմ ենք դերասանուհուն և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: