Այսօր Մերի Մակարյանի ծննդյան օրն է․ հետաքրքիր մանրամասներ դերասանուհու կյանքից


Այսօր՝ օգոստոսի տասներկուսին, դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի ծննդյան օրն է։ Այսօր դերասանուհին դարձավ երեսունվեց տարեկան։ Մերին սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը։

Մերին նաև ունի բանասերի մասնագիտություն․ ավարտել է ԵՊՀ-ն։ Նա նկարահանվել է բազմաթիվ հեռուստասերիալներում, վարել է մի շարք սիրված հաղորդումներ, համերգներ։ Ամեն առավոտ Շանթի տաղավարից ուղիղ եթերում գեղեցիկ ժպիտով բարի լույս է մաղթել իր հայրենակիցներին։

Հարցազրույցներից մեկում նշել է, որ երբեք չի պատկերացրել, որ մի օր դերասանական կարիերա պիտի ունենա, այնուհետև խոստովանել է, որ «Դժվար ապրուստ»-ը իրեն մեծ ճանաչում է բերել։

Մերի Մակարյանը ամուսնացել է և մշտական բնակություն հաստատել Ամերիկայում։ Նա ունի մեկ դուստր, ում լուսանկարները դ չի հանրայնացնում կամ ինչ-որ էմոջիով փակում է դեմքը։

Մի առիթով ասել է, որ ամուսինը թույլ չի տալիս։ Եթե աշխատանքի գնալիս օգտվում ես մետրոյից, ապա դու ամեն օր մետրոյում կարող ես լսել Մերիի ձայնը․ «Զգուշացե՛ք դռները փակվում են։ Հաջորդ կայարանն է․․․»։


Понравилась статья? Поделиться с друзьями: