Այսօր՝ սեպտեմբերի քսանվեցին, Կոմիտասի ծննդյան օրն է, 153-րդ տարելիցը։ Կոմիտասը լույս աշխարհ է եկել 1869 թվականին, Թուրքիայի Քյոթահիա քաղաքում։

Կոմիտասն այն անհատն է, ով Հայաստանը բարձրացրեց ամենաբարձր կետին երաժշտական բնագավառում։ Կոմիտասը վերծանել է հայկական խազերը, ասել է, թե հայկական նոտաները։ Նա ստեղծագործում էր ժողովրդի սրտից ու ժողովրդի համար։

Նա յուրօրինակ երաժշտական ճաշակ ուներ․ հիմնվում էր հին հայկական ավանդականի վրա և ստեղծում հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։

Նա ամառներն անցկացնում էր գյուղացու հետ և վերծանում հայ բնաշխարհի գաղտնիքները։ Նրա խոսքով՝ բնության իսկական պատկերները միայն գյուղացին գիտի, քանզի աշխատելով հողի հետ՝ ամենամոտն է կանգնած բնությանը և գյուղացու բերանով հենց բնությունն է խոսում։

Կոմիտասն այս կերպ բնության ուշագրավ պատկերներ է ստեղծել։ Կոմիտասը կյանքից հեռացել է 66 տարեկանում։ Հայոց եղեռնը մեծ երաժշտին, իսկական տաղանդին խելագարության էր հասցրել։