Այսօր Մարկ Սաղաթելյանի հիշատակի օրն է․ մանրամասներ դերասանի կյանքից


2013 թ․ այսօրը կյանքից հեռացել է սիրված դերասան Մարկ Սաղաթելյանը։ Այսօր նրա հիշատակի օրն է։ Դերասանը ծնվ․ է 1978 թ․, Երևանում։ Թիվ 25 դպրոցի աշակերտ է եղել։

Այնուհետև մասնագիտություն է ձեռք բերել Մխիթար Հերացու պետական բժշկական ինստիտուտում, որտեղ, սակայն, ձևավորվեց բոլորովին այլ մասնագիտություն։ Նա 90-ականներին ներգրավված է եղել Բժշկական ինստիտուտի ՈՒՀԱ թիմի կազմում, որն էլ Մարկի դերասանական կարիերայի սկիզբն է հանդիսացել։ Բազմաթիվ հետաքրքրական, հումորային սցենարների հեղինակ է եղել։

«Շարմ Հոլդինգ» ընկերության հիմնադիրներից էր, որտեղ էլ տնօրինել է գովազդային բաժինը։ Մահացել է Երևանում, գլխուղեղի արյունազեղում ախտորոշմամբ։

Բացի հումորային ֆիլմերի կազմում ներգրավվելուց, Մարկ Սաղաթելյանն աշխատել է մի շարք հեռուստաընկերություններում՝ «Կենտրոն», «Շանթ», «TV5» և այլն, հիանալի հաղորդավար է եղել։ Դերասանի ընկերները, հարազատները և նրան ճանաչողները ցավով ու վշտով են տեղեկացել Մարկի անժամանակ մահվան մասին։

Նրան բոլորը հոգու հուզումով, ջերմ և տխուր ժպիտով են հիշում՝ ափսոսելով, որ չապրեց կյանքի տարիները։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!