Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, երջանկահիշատակ Մարկ Սաղաթելյանի ծննդյան օրն է։ Մարկը կյանքից հեռացավ երիտասարդ տարիքում և խոր վշտի և կարոտի մեջ թողեց հարազատներին, ընկերներին և երկրպագուներին։ Նրա տեղը բեմում և էկրանն միշտ բաց կմնա։

Հումորիստ, դերասանն այսօր կդառնար հիսունմեկ տարեկան։ Տաղանդավոր դերասանը ծնվել է 1971 թ․, Երևանում։

Կրթությունը և հետագա գործունեությունը ծավալել է Երևանում։ Սիրել է իր հանդիսատեսին ու վայելել նրանց սերը։ «Շարմ Հոլդինգ» ընկերության հիմնադիրներից մեկն է եղել, որտեղ էլ մինչ 2005 թվականը զբաղեցրել է գովազդային բաժնի տնօրենի պաշտոնը։

Մասնակցել է հումորաին նախագծերի և իր մասնակցությամբ է՛լ ավելի հետաքրքիր դարձրել նախագծերը։ Մահացել է մայրաքաղաքում։

Մարկը տառապում էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմով, գլխուղեղի արյունազեղում էր ախտորոշվել։ Դերասանի մահն անսպասելի էր և ցնցող։ Հանրությունը չէր կարողանում հավատալ հումորիստի մահվան լուրին։ Կյանքից հեռացել է 2013 թ․։ Շնորհավորում ենք երջանկահիշատակ արտիստի երկնային ծնունդը։