Այսօր ՀՀ չորրորդ նախագահ՝ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նախագահի կյանքից


Այսօր՝ հունիսի քսաներեքին, ՀՀ չորրորդ նախագահ՝ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Այսօր նա դարձավ 68 տարեկան։

Ծնվել է Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է Երևանի 114 դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է պետական համալսարանում։ Արմեն Սարգսյանը ֆիզիկոս է։

Սովորել է նաև պետական համալսարանի ասպիրանտուրայում։ Որպես պրոֆեսոր աշխատել է Լոնդոնի համալսարանում, ապա՝ Օքսֆորդի համալսարանում։

Մի շարք պարգևների է արժանացել՝ «Մեծ խաչի ասպետ», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան, Սուրբ Գրիգոր Մեծի շքանշան և իհարկե ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Բազմաթիվ գիտական հոդվածների, ակնարկներ հեղինակ է։ Նախագահն ամուսնացած է Նունե Սարգսյանի հետ, ով մասնագիտությամբ արվեստաբան է և գրող։

Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, որոնք հասցեագրված են մանուկներին։ Արմեն Սարգսյանի հետ ամուսնացել են 1978 թվականին։ Ունեն երկու որդի և երեք թոռնիկ։

Շնորհավորում են ՀՀ նախագահին և մաղթում առողջություն, ուժ ու կորով։


Понравилась статья? Поделиться с друзьями: