Այսօր հայտնի դերասան Հենրիկ Ալավերդյանի ծննդյան օրն է


Այսօր հայտնի ու սիրված դերասան Հենրիկ Ալավերդյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է Գյումրիում, որն այն ժամանակ Լենինական էր կոչվում։ Թերևս, քչերը գիտեն, որ Հենրիկ Ալավերդյանը նաև օպերային երգիչ է։

Նա սովորել է Կոնսերվատորիայում, իսկ ապա եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ 1979 թվականից Հենրիկ Ալավերդյանը նաև նկարահանվում է ֆիլմերում։

Որպես դերասան՝ նա նշանավոր դերակատարումներ է ունեցել «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլ ֆիլմերում։ Օպերայում նա հանդես է եկել Դավիթ Բեկի, Արշակ Երկրորդի, Նադիր Շահի և այլ նշանավոր կերպարների դերերում։

Տաղանդավոր արտիստը, ցավոք, վաղ է մահացել․ հիսունչորս տարեկան հասակում, սակայն թողել է արժեքավոր մշակութային ժառանգություն, ինչի շնորհիվ է հիշվում ու սիրվում է մինչ օրս։ Այսօր կլրանար մեծ արտիստի ութսունվեց տարին։

Հենրիկ Ավդալյանը ժամանակին արժանիորեն արժանացել է ժողովրդական արտիստի պատվավոր կոչման։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!