Այսօր Հայոց բանակի 30-րդ տարեդարձն է․ մանրամասներ բանակի ստեղծման և մասնագիտացված զորքերի վերաբերյալ


Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը տոնում է կարևորագույն տոներից մեկը՝ Հայոց բանակի օրը։ Այս տարի օրը հոբելյանական է, քանի որ բանակի կազմավորման 30-րդ տարին է։

Այս երեսուն տարիների ընթացքում Հայոց բանակը բազմաթիվ մարտահրավերներ և արհավիրք է տեսել, բայց չնայած այդ ամենին՝ այն տարածաշջանում համարվում է մարտունակ բանակ։ Եվ դա մեծ հպարտություն է յուրաքանչյուր հայի համար։

Այդ մարտունակ բանակը ստեղծում են մեր տղաները, եղբայրրները, հայրերն ու շատ հարազատներ, որոնք քաջ արծիվների պես կանգնած են սահմանին և պահում ու պաշտպանում են յուրաքանչյուրիս խաղաղությունը։ Հայոց բանակի ծնունդն իրականացել է բարդ ու դժվարին տարիներին, երբ ընթանում էր պատերազմ, երբ ԽՍՀՄ-ը փլուզման եզրին էր։

Այսօր ՀՀ-ի զինված ուժերը ունեն մասնագիտացված հետևյալ զորքերը. ցամաքային, ռազմաօդային ուժեր, հակաօդային պաշտպանության զորքեր։ Ցամաքայինը իր հերթին բաղկացած է հետևյալ զորատեսակներից․ մոտոհրաձգային զորքեր, տանկային, հրթիռային, օդադեսանտային, ինժեներական և կապի զորքեր։

Ի սրտե շնորհավորում ենք բոլոր զինվորականներին, մաղթում ուժ, կորով, քաջություն և մեծ հաջողություններ բոլոր մարտական խնդիրներում և, իհարկե, մեր խոնարհումը անմահացած բոլոր հերոսներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!