Այսօր Կ. Զատուլինն ու Արա Աբրահամյանը համատեղ ասուլիս են տվել


Այսօր Կ. Զատուլինն ու Արա Աբրահամյանը համատեղ ասուլիս են տվել, որի ընթացքում պատասխանել են իրենց ուղղված հարցերին: Պատասխանելով խաղաղապահների ներկայության մասին հարցին՝ Կ. Զատուլինը նշել է, որ խաղաղապահ և ռազմական բազզայի ներկայացուցիչներ կան և աշխատանքներ են տարվում նրանց քանակն ավելացնելու համար:

Նա արձանագրել է այն փաստը, որ հիմա Հայաստանն ի վիճակի չէ նոր մարտական գործողություններ վարելու, քանի որ չկան ներքին միասնականություն և համաձայնություն:

Նա ասել է, որ Հայաստանի ու Արցախի միջև գտնվող միջանցքային տարածքները տարիներ շարունակ գտնվել են հայկական տիրապետության տակ և այդ ընթացքում ոչ մի ենթակառուցվածք ու ռեսուրս հայերի կողմից չի շահագործվել պատշաճորեն:

Կ. Զատուլինը նաև նշել է, որ ինքը կարող էր այցելել Հայաստան, տեղում անձամբ իրավիճակին ծանոթանալ՝ անելով անհրաժեշտ հետևություններ, սակայն ներկայիս իշխանությունների պայմաններում նա դա անհնար է համարում, քանի որ չի ցանկանում ոչ ոքի անհարմար դրության մեջ դնել:

Կ. Զատուլինի հնչեցրած մտքերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!