Այսօր Լիլի Մորտոյի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին


Այսօր՝ սեպտեմբերի երկուսին, տարեդարձն է տոնում Լիլի Մորտոն։ Ի սկզբանե Լիլին հանդես էր գալիս որպես մոդել և հենց իր խոսքով՝ դեռ մանկուց սիրել է տարբերվել և ջանք ու եռանդ չի խնայել հայտնի դառնալու համար։

Նա սկզբում փորձում էր հայտնիություն ձեռք բերել իր արտաքինի շնորհիվ և ընդգրկված էր մոդելային աշխատանքում։

Այնուհետև Լիլիին հանդիսատեսը տեսավ հումորային նախագծում, իսկ վերջերս էլ Լիլին ակտիվորեն հրապարակում է երգի պրեմիերաներ և ներկայանում որպես երգչուհի։ Լիլին նաև դերասանական ոլորտում է քայլեր անում։ Եվ գրեթե բոլորն էլ ճանաչում է Լիլիին։

Մոդել, երգչուհի, դերասանուհի Լիլին հազարավոր երկրպագուներ ունի, ովքեր սիրում են հետևել նրան  ինսթագրամյան տիրույթում և հաղորդակից լինել նրա կյանքին և գործունեությանը։

Լիլի Մորտոն սիրրում է համացանցում ցույց տալ իր ակտիվ և շքեղ կյանքը։ Նա ամուսնացած է և ամուսնու երեք երեխաների հետ միասին հանդես են գալիս որպես  ընտանիք։ Շնորհավորում ենք Լիլիին և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: