Այսօր Ժաննա Բուտուլյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանուհու կյանքից


Այսօր՝ հոկտեմեբրի տասնչորսին, դերասանուհի Ժաննա Բուտուլյանի ծննդյան օրն է։ Ժաննան այսօր դարձավ երեսունհինգ տարեկան։

Նրան հանրությունը սկսեց ճանաչել հեռուստասերիալներից և կարճ ժամանակ անց սիրեց նրան։ Դերասանուհին անչափ սիրում է իր դերասանի մասնագիտությունը և սիրով ներկայանում հանրությանը։ Դերասանուհին դերասանական տաղանդով աչքի է ընկել դեռ դպրոցական տարիքից և դպրոցական միջոցառումների ժամանակ ակտիվ մասնակցություն է ցուցաբերել։

Պրոֆեսիոնալ առաջին դերը ստացել է Դիմակահանդես հեռուստասերիալում, երկրորդը՝ Դժվար ապրուստում և այդպես շարունակ ստանձնել է դերեր և գրավել իր խաղով հեռուստադիտողին։

Սիրված դերասանուհին մասնագիտությամբ հոգեբան է։ Ժաննան սիրում է կարդալ, ունի տարբեր նախասիրություններ։ Հարցազրույցներից մեկի ժամանակ որպես սիրելի գրքեր նշել է Բալզակ, Դոստաևսկի, Լերմոնտով։

Տարեդարձի առիթով Ժաննան այսօր ստացել է հազարավոր շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, ինչը գեղեցիկ պահերով է լցրել իր օրը։ Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և լավագույնը մաղթում դերասանուհուն։


Понравилась статья? Поделиться с друзьями: