«Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին»․ Վահե Տեր-Մինասյանը մանրամասներ է հայտնել


Վահե Տեր — Մինասյանը սոցիալական օգտահաշվում գրառում է կատարել և հայաստանյան ներկայիս ծանր ֆոնին գեղեցիկ, բարի լուրով հանդես եկել։

Գրել է, որ օրվա ամենադրական լուրն է հայտնում, ապա նշել է, որ հետազոտել են զոհված զինծառայողի մայրերից 1-ին հղիին։ Կինը կորցրած որդուն կփնտրի փոքրիկի մեջ։ Վահեն վստահեցնում է, որ թիվը ավելանալու է։ «Էս էն պահն է, երբ չգիտես ժպտաս, թե՞ լացես։

Սովորաբար ժպտում են արցունքների արանքից…», — ընդգծել է նա։ Խոսելով հղի կնոջ մասին՝ նշել է՝ այն գրանցվել է առանց բժշկական միջամտության, ապա հիշեցրել է՝ այդպիսի իրավիճակների համար պետական ծրագիր կա, որը կոչված է սատարելու և այն հիանալիորեն գործում է։

Ծրագրից օգտվելիս՝ պետպատվերի շրջանակում որդեկորույս ծնողները կարող են բժշկական միջամտությամբ հղիություն գրանցել։

Վահեն կից նաև լուսանկար է հանրայնացրել, որն իրենից ներկայացնում է ՈւՁՀ հետազոտգության պատկեր։ Լուսանկարը պատկանում է հերոսի հղի մորը։ Առողջ ծնունդ ենք մաղթում հերոսածին մորը։


Понравилась статья? Поделиться с друзьями: