Այսօր՝ հունիսի հինգին, սիրված արտիստ Էրիկ Կարապետյանը տոնում է իր ծննդյան 34-ամյակը։ Էրիկը Հայաստան եկավ Վրաստանից՝ Թբիլիսից, ուր ծնվել և դպրոց է հաճախել։

Նա Հայաստան է տեղափոխվել 2006 թվականից և շատ կարճ ժամանակամիջոցում սիրվել է հայ հանդիսատեսի կողմից, և արդեն տարիներ շարունակ նրա երկրպագուները հավատարիմ են մնում սիրելի երգչին։ Նրանք մշտապես սիրով ու անհամբերությամբ են սպասում երգչի նոր ստեղծագործություններին, իսկ Էրիկ Կարապետյանն էլ երկար սպասեցնել չի տալիս։

Նա մասնակցել է Նոր ալիք մրցույթին, որտեղ էլ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը և պատվով ներկայացրել Հայաստանը։

Երգիչը բազմաթիվ այլ մրցույթների է մասնակցել և բոլոր տեղերում էլ հիանալի է ներկայացել և մնացել հանդիսատեսի հիշողություններում։ Բացի երգչի աշխատանքից Էրիկը մի քանի տարի զբաղվել է նաև պրոդյուսերի աշխատանքով։ Էրիկն ամուսնացած չէ։

Թողարկել է մեկ ձայնասկավառակ և նկարահանել է 18 տեսահոլովակ։ Շորհավորում ենք երգչին տարեդարձի առիթով և լավագույն մաղթանքները հղում։