Այսօր՝ հունիսի տասներեքին, Էվելինա Շահիրյանի ծննդյան օրն է։ Արտիստուհին 81 տարեկան է։ Վաստակավոր արտիտուհին ծնվել է Գյումրիում։ Մշտապես աչքի է ընկել իր հմայիչ տեսքով, նուրբ ձայնով և իհարկե հիանալի կերտած դերերով։

Դերասանուհին նկարահանվել է մի շարք ֆիլմերում, սերիալներում և թատրոնում։ Թե՛ հանդիսատեսը և թե՛ հեռուստադիտողը ուղղակի հիանում է Էվելինայով։ Բացի լավ դերասանուհի լինելուց, Էվելինա Շահիրյանը նաև հրաշալի կին և մայր է։

Դերասանուհին օրինակելի ընտանիք ունի։ Առանձնակի ժպիտով է խոսում ամուսնու մասին։ Նա մի առիթով նշել էր, որ առանց ամուսնու ոչինչ էլ չէր ստացվի։

Էվելինան ամուսնացել է, երբ դեռ ընդամենը 19 տարեկան էր։ Իսկ երբ արդեն երկու երեխաների մայր էր, ամուսինը ստիպեց, որպեսզի ստանա դերասանուհու մասնագիտություն և ամեն ինչ սկսվեց հենց այսպես։ Արտիստուհին բազմիցս է նշում, որ հենց ամուսնու շնորհքն է, որ ինքը դերասանուհի դարձավ։

Շնորհավորում ենք Էվելինայն և լավագույնը մաղթում։ Ցանկանում ենք, որ նա ապրի առողջ ու երկար։