Այսօր՝ Էռնա Էլիզբարյանի ծննդյան օրն է։ Հեռուստահաղորդավարուհին վաղ առավոտյան ջերմ ժպիտով հայտնում է օրվա լրահոսը և փորձում դրական լիցքերով լցնել մարդկանց հոգիները։

Էկրանից այս կողմ թե ինչքան է դա նրան հաջողվում, կասեն հենց հեռուստադիտողները, որոնց մեկնաբանությունները միայն դրական են։ Էռնան համացանցային իր հարթակում շնորհավորել է ինքն իրեն և հայտնել, որ այսօր իր ծննդյան օրն է։

Նա գրել է․ «Շնորհավոր ծնունդս», այնուհետև շարունակելով գրառումը՝ փոխանցել է իր տատիկի խոսքերը։ Էռնան հայտնում է, որ տատիկը կյանքից հեռացել է 86 տարեկանում։

Նա թոռնիկին միշտ ասել է, որ տարեցտարի մարդու կյանքն միայն ավելի լավն է դառնում։ Էռնան նշում է, որ դա հիմա զգում է ինքը և տարիքը ծիծաղելի բան է։

«Մենք ապրում ենք հասարակության մեջ, որը կարծում է, որ ամեն բան ունի իր ժամանակը և եթե շանսդ բաց ես թողել, այն վերադարձնելն անհնար է»,- գրել է հաղորդավարուհին, ապա համոզմունք հայտնել, որ այս ամենը ճիշտ չի համարում և եթե քսան տարեկանում բաց եք թողել վառ կյանքը, այն կհասցնեք անել քառասուն տարեկանում։