Այսօր Էլվինա Մակարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ երգչուհու կյանքից և մահվան անհավանական հանգամանքները


90-ականներից հայտնի և սիրված երգչուհի Էլվինա Մակարյանն այսօր կդառնար 71 տարեկան։ Նրա երաժշտական ընդունակությունները շատ վաղ են դրսևորվել և Էլվինայի ապագան առաջինը տեսել է մայրը և հասկանալով, թե դստեր երաժշտական ընդունակությունները ուր կարող են հասցնել ադստերը՝ նրան տարել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։

Առաջին քայլն արդեն արված էր։  Ապագա երգչուհին 1-ին հաղթանակը գրանցում է տասներու տարեկանում՝ դպրոցում կայացած օլիմպիադայի ժամանակ։

Նրա հզոր ձայնը նկատում էին ժամանակի առաջատար երաժիշտներ և որոշ ժամանակ անց երգչուհու կյանքը փոխվում է․ Էլվինան սկսում է ճամփորդել, համերգնելով լինել բազմաթիվ երկրներում։ Նրան սիրում,  գնահատում էին բոլոր և սպասում ամենուր։

Երգչուհին բնակություն էր հաստատել Ամերիկայում, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Երևան և մինչ 90-ականների վերջ գործունեություն ծավալել Հայաստանում, այնուհետև կրկին տեղափոխվել ԱՄՆ, այս անգամ ընդմիշտ։ Այնտեղ հիմնել էր սեփական ստուդիան, որտեղ էլ  մինչև 2007 թ․ աշխատել է։ 2007-ի հուլիսի 9-ին լուր ստացվեց  երգչուհու մահվան մասին։

Սկզբում հայտարարվեց, որ մահացել է կաթվածից, բայց շաբաթներ անց ԱՄՆ-ի ոստիկանությունը հայտարարում է, որ Էլվինան ինքնասպան է եղել՝ դիմելով ատրճանակի օգնությանը։ Երգչուհին մահից առաջ խնդրել էր այրել մարմինը և մոխիրը հանձնել օվկիանոսին, ինչպես նաև խնդրել էր հոգեհաց չկազմակերպել և չհավաքվել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!