Այսօր Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանի մասին


Անչափ կարևոր ու անհրաժեշտություն է է հայ մեծերի, ավանդ ներդրած անհատականություններին հիշելը, մեծարելը, քանի որ հենց այդ կերպ է պահվում մշակույթը և փոխանցվում սերնդեսերունդ։ Այսօր՝ օգոստոսի տասին, Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է։

Հենց այսօրն է լույս աշխարհ եկել մի անհատականություն, որը հետագայում պիտի դառնար հայ գրող, դերասան, սցենարիստ և թողներ անջնջելի անուն։ Ժողովրդական արտիստը ծնվել է 1924 թ․, Իրանում։ Այսօր Երվանդ Մանարյանը կդառնար 98 տարեկան։

Մանարյան ընտանիքը Իրանից Հայաստան է տեղափոոխվել 1946 թ․ և հետագա գործունեությունը ծավալել Հայստանում։ Հեղինակել է մեկը մյուսից հետաքրքրական և իմաստալից սցենարներ, կերտել բազմաթիվ կերպարներ, որոնք առ այսօր էլ մեծ ջերմությամբ են հիշվում։

Նրա կերպարներից հնչած շատ արտահայտություններ առ այսօր էլ ցիտում է հանրությունը և դերասանին դարձնում իր առօրյայի մի մասը։

«Միշտ կարծել եմ, որ դերասան չեմ. ռեժիսոր եմ, ստեղծագործող, սցենարիստ, բայց ճիշտ է անում հասարակությունը, որ ինձ որպես դերասան է ընկալում: Ես գնահատվել եմ»,- իր մասին մի առիթով այս կերպ է խոսել Երվանդ Մանարյանը:


Понравилась статья? Поделиться с друзьями: