Այսօր ես կարող էի չլինել, բայց կամ․․․ ոչինչ չի մոռացվել… Անի Պետրոսյանի տխուր հիշողություններից․ տեսանյութ


Դերասանուհի Անի Պետրոսյանը երկրաշարժը վերապրած անհատներից է։ Նա 1988-ին դպրոցական երեխա էր և արհավիրքի պահին դպրոցում է եղել։ Այդ չարաբաստիկ օրը, ցավոք սրտի, տպավորված է մնացել նրա մեջ։

Անին պատմում է, որ այդ օրը դասղեկն է իրեն փրկել և մնացել իր կողքին այնքան ժամանակ մինչ ծնողները կգային։ Ուսուցչուհին՝ Գալոյանը, թողել է իր ընտանիքին և կանգնել Անիի կողքին մինչ ծնողների կգտտնեին իրենց և կմոտենային։

Եվ ահա տարիներ անց Անի Պետրոսյանն այդ օրվա մասին պատմում է․ «‎Դեկտեմբերի 7… Ճակատագրական օր։ Այսօր ես կարող էի չլինել, բայց կամ։ Ոչինչ չի մոռացվել…

Ես գիտեմ`յուրաքանչյուր անմեղ զոհ հիմա լույսի մեջ է… Հուսամ`մի օր ոչ միայն Գյումրին, այլ մեր բոլոր քաղաքները, կմաքրեն իրենց հոգնած ճակատից աղետի կնճիռներն ու կլինեն լուսավոր, տաքուկ ու խաղաղ…»‎:

Վարը ներկայացված տեսանյութում կարող եք լսել դերասանուհու պատմությունը մանրամասնորեն։


Понравилась статья? Поделиться с друзьями: