2020 թվականից հայրենիք և հայրենասիրություն գաղափրաներն ասես փոր-ինչ փոփոխության ենթարկվեցին։ Դրանք իսկապես արժեքներ դարձան։

Եվ այդ կարևորագույն գաղափարներն արժեք դարձրեցին հազարավոր հերոսները, ովքեր իրենց կյանքն անգամ չխնայեցին հայրենիքի համար։

Նրանց համար հայրենասիրությունն այլ գաղափարախոսություն ուներ։ Հազարվոր հերոսներն ապրում են մեր կողքին և ասես ուղղորդում։

Նրանք ապրում են մեր մտքում, հոգում ու խոսքում։ Որքան կպատմենք ու կփոխանցենք սերունդներին նրանց սխրանքը, նրանք հենց այդքան էլ կապրեն։

Նրանք ապրում են նաև իրենց քույր ու եղբոր մարմիններում։ Նրանք վերածնվեցին, ինչպե վերածնվեց բոլորին հայտնի անմահ հերոս Մխիթար Գալեյանը։ Նրա եղբայրը՝ Մխիթար Գալեյանը, ապրեցնում ու ժպիտ է պարգևում ոչ միայն իր ընտանիքին, հարազատներին, այլև համայն հայությանը։

Փոքրիկ Մխիթարն արդեն հինգ ամսական է և արդեն հինգ ամիս է, ինչ նա կարողանում է ապրեցնել հերոսածին մորը, ով հավետ կսպասի ու կկարոտի որդուն։