Այսօր Եգոր Գլումովի տարեդարձն էր․ ահա թե քանի տարեկան դարձավ ռադիոհաղորդավարը․ մանրամասներ նրա կյանքից


Այսօր՝ դեկտեմբերի հինգին, հայտնի ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը տոնել է իր տարեդարձը։ Նա այսօր դարձավ 49 տարեկան։ Հայտնի և սիրված հաղորդավարի անձնագրային անուն  ազգանունն է Գոռ Գրիգորյան։

Գոռը ծնվել, նախնական և հետագա կրթությունը, ապա աշխատաքային գործունեությունը ծավալել է Երևանում։ Լույս աշխարհ է եկել բժիշկների ընտանիքում, սակայն ընտրել է հեռուստասեությունն ու ռադիոն։

Պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է եղել։ Եղել է շուրջ հիսուն ռադիո և հեռուստատեսային մրցույթների ու փառատոնների հաղթող և ժյուրիի անդամ:

Ակտիվ աշխատանքային գործունեությանը զուգահեռ կազմել է ընտանիք և  դարձել օրինակելի ու գեղեցիկ ընտանիքի հայր։ Նա բազմազավակ հայր է։ Նա և կինը՝ Մարիամը, չորս զավակների ծնողներ են։

Ռադիոհաղորդավարը բավականին ակտիվ է նաև սոցտիրույթում և հաճախ է ընտանեկան հրապարակումներ կատարում և սիրով հաղորդակից դարձնում հանրությանն իր առօրյային և ընտանեկան անցուդարձին։ Սիրով շնորհավորում ենք և լավագույն մաղթանքները հղում սիրված հաղորդավարին։


Понравилась статья? Поделиться с друзьями: