Արամ MP3-ին, ով հանրության կողմից անչափ սիրված արտիստներից է, իր յուրաքանչյուր հրապարակմամբ գրավում է շատերի ուշադրությունը։

Նա համացանցային տիրույթում բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում և սերտ կապ պահպանում երկրպագուների հետ։ Երգիչ դերասանը ցույց է տալիս ինչպես աշխատանքային կադրեր, այնպես էլ ընտանեկան առօրյա անցուդարձ։ Այս անգամ երգիչը հուզիչ հրապարակում է կատարել։

Նա հանրայնացրել է լուսանկար, որտեղ հայրիկի և որդների հետ է։ Արամ MP3-ի հայրը մահացած է։ Հրապարակումը երգիչը կատարել է հոր ծննդյան օրվա առիթով։ Նա մասնավորապես գրել է․ «Ապրիլի 20, միշտ ջերմ օր:

Այսօր դու մեզ հետ միասին պետք է նշեիր քո 64 ամյակը և ինչպես միշտ լցնեիր բոլորիս օրը ջերմությամբ և ծիծաղով: Փոխարենը կարոտ և դատարկություն․․․ Շուտ էր, շատ շուտ էր․․․ Ծնունդդ շնորհավոր ՊԱՊ ՋԱՆ»։

Հրապարակման մեկնաբանություններում Արամ MP3-ի հետևորդները շնորհավորել են երգչին հոր ծծնդյան օրվա կապակցությամբ և նրա չապրած տարիները մաղթել որդու երիտասարդ ընտանիքին։