Այսօր դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանի ծննդյան օրն է


Այսօր հայտնի ու տաղանդավոր դերասան Զավեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Լրանում է վաստակաշատ դերասանի յոթանասուներկուամյակը:

Նա ծնվել է Երևանում, Ավարտել Երևանի Մուրացանի անվան դպրոցը, հետո ուսումնառությունը շարունակել նորաբաց թատերական ստուդիայում: Շատ չանցած ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական դպրոցը՝ ստանալով դերասանական կրթություն:

1972 թվականից սկսվել է Զ. Աբրահամյանի գործունեությունը թատերական ոլորտում և այն շարունակվում է մինչ այսօր: Այս տարիների ընթացքում դերասանը հանդես է եկել հայկական տարբեր թատրոնների բեմերից, իր խաղով հաճույք պատճառել շատերին:

Այժմ դերասանը հանդես է գալիս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Գործընկերները նրան բնութագրում են որպես կշռադատված ու հավասարակշիռ, հանդարտ ու երաժշտական մարդ, ում գլխին դերերը թափվում են անձրևների պես:

Դերասանը թատերական գործունեությունը հաջողությամբ կարողանում է նաև համատեղել հեռուստատեսային գործունեության հետ: Հանդես է գալիս հեռուստանախագծերում՝ կերպավորելով տարատեսակ դերեր:

Արդյունավետ գործունեության համար նա արժանացել է մրցանակների, ինչպես նաև ոսկե մեդալի:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!