Այսօր դերասանուհի Տաթև Ղազարյանի ծննդյան օրն է


Դերասանուհի, դասախոս Տաթև Ղազարյանն այսօր բոլորում է ծննդյան երեսունութ տարին։ Նա Երևանից է, ծնվել է մշակութային ընտանիքում։

Նրա մայրը հայտնի ու սիրված դերասանուհի Արև Սանթրոսյանն է, ով մինչ այսօր էլ շարունակում է հաջողությամբ հանդես գալ դերասանական ոլորտում։

Տաթև Ղազարյանն ավարտել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, որից հետո աշխատել է թատրոնում՝ որպես դերասանուհի։

Նա ունի նաև հաղորդավարական փորձառություն, ինչպես նաև կրկնօրինակել է տարբեր մուլտերի և ֆիլմերի թարգմանված տարբերակների ձայները։

Տաթև Ղազարյանն արժանացել է մրցանակների, պարգևների իր արժեքավոր գործունեության շնորհիվ։ Նա մի առիթով խոստովանել է, որ իր հաջողությունների մեծ մասին նա հասել է իր յուրահատուկ ձայնի շնորհիվ։

Դերասանուհին բուռն ու հագեցած առօրյայով է ապրում։ Առավոտյան ժամերին դասախոսում է Համազգային թատրոնում, իսկ երեկոյան ժամերին խաղում նույն թատրոնի ներկայացումներում։

Տաթև Ղազարյանի համար ամենից հաճելի հանգիստը մայրիկի, քույրիկի և նրա երեխաների ներկայությունը վայելելն է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!