Այսօր դերասանուհի Ջուլիա Եղշատյանի հարսանիքն է․ մանրամսաներ և գեղեցիկ հարսանեկան ֆոտոշարք


Ջուլիա Եղշատյանը, ով հասցրել է գրավել հեռուստադիտողի ուշադրությունը և վայելել նրանց սերը, այսօր ամուսնանում է։

Դերասանուհին հարսանիքից առաջ յուրահատուկ, գեղեցիկ և անչափ նուրբ ֆոտոնկարահանում է ունեցել և ստացել անչափ գեղեցիկ լուսանկարներ։ Հարսանեկան արարողություններին ընդառաջ Ջուլիան սիրով ներկայացել է հարսի յուրահատուկ զգեստով ֆոտոշարքը և հասցրել հիացնել շատերին։

Նա այսօր կրելու է նուրբ փայլով, ճերմակ, մարմինն ընգդգրկած զգեստ, որում ասես տիկնիկ լինի։ Այն անչափ սազում է դերասանուհուն։ Շորը ընտրել է միայնակ։ Տիգրանը չի ցանկացել մասնակցել զգեստի ընտրությանը, քանի որ ցանկացել է անակնկալ լինի։

Ջուլիայի ընտրյաը լուսանկարիչ է։ Նա Տիգրան Մարտիրոսյանն է։ Դերասանուհին այսօր հուզված է և խոստովանել է որ այսօրվա մասին երազել է այն պահից սկսած, երբ հանդիպել է Տիգրանին։

Հարսանեկան արարողությունից հետո զույգը մեղրամիսը պատրաստվում է վայելել Եգիպտոսում։ Ճամփորդությունը նրանց անակնկալ նվիրել են։ Շնորհավորում ենք զույգին և երկար սիրառատ տարիներ մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: