Այսօր Դավիթ Ամալյանի ծննդյան օրն է։ Դ․ Ամալյանը ծնվել է 1974ին։ Ավարտել է թիվ 100 դպրոցն։ Զուգահեռ Ա․ Գաբրիելյանի երաժշտական դպրոցում է սովորել։ 1993ից սովորել է կոնսերվատորիայում։ Իր մանակցումն է ունեցել Արցախյանին։

2004թվականից սկսել է ներկայանալ որպես հեղինակային կատարող, ով ինքը գրում է, ինքը նվագում, ինքն էլ կատարում։Զինվորական վերապրումների արդյունքում են ծնվել երգեր, որոնք ձուլվել են մեր բանակային կյանքին ու դարձել նրա մասնիկը։

«Պատիվ ունեմ»-ը լսելիս աչքիտ տակով գնում է մի պատմություն, որն այնքան մերն ու հուզիչ է։ Ցավոք, երգի տեքստը իդենտիֆիկացվեց Դավիթի կյանքին, քանզի այս կռիվ իր ընտանիքից խլեց որդուն։

Գտնելով անվեհեր ուժ իր մեջ, նա կարողացավ գնալ Եռաբլու ու երգել ի հիշատակ բոլոր տղերքի։Դ․ Ամալյանն նշում է, որ այս ամենից հետո առավել կառչած պիտի լինենք կյանքին, առավել ամրեցված, հանուն մեր հրեշտակների։