Այսօր՝ փետրվարի մեկին, Դավիթ Ամալյանի տարեդարձն է։ Նա ծնվել է 1974 թվականին։ Երգիչը մեծ հայրենասեր է և դրա վառ ապացույցը հայրենասիրական ոգով դաստիարակված և մեծացած ու ամբողջովին հայրենիքինը դարձած հերոս որդին է՝ Վարդան Ամալյանը։

Վաստակավոր արտիստը սովորել է Առնո Բաբաջանյանի երաժշտական ուսումնարանում։ Նա ավարտել է ջազային բաժնի դաշնամուրային դասարանը։

Դավիթը թողարկել է մի շարք հրաշալի ստեղծագործություններ, որոնք հիմնականում հայրենասիրական բնույթի են։ Ընդհանուր առմամբ թողարկել է 60 երգ, որոնցից մեծ մասը երգեր են դարձել հայտնի բանաստեղծությունների հիմնա վրա։

Դրանք սիրվել ու գնահատվել են շատերի կողմից։ Արժանացել է մի շարք պարգևնրի և մրցանակների։ Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին և դրսևորվել որպես քաջ ու աննկուն զինվոր։

Երգահան, ՀՀ վաստակավոր արտիստին ցանկանում ենք մեծ ուժ և Աստծով մխիթարություն։ Փառք ու պատիվ 44-օրյա պատերազմում անմահացած հերոս որդուն՝ Վարդան Ամալյանին։