Այսօր Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ հիշենք ու մեծարենք հերոսին․ ուշագրավ մանրամասներ նրա կյանքից


Այսօր՝ հունարի 1-ին, Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է։ Նա այն հերոսների շարքին է պատկանոււմ, ում հերոսական, հայրենասիրական խոսքերը և արտահայտությունները, որոնք թևավոր խոսքեր դարձած հայրենասիրություն են սովորեցնում և կրթում սերունդներին։

Ռազմաքաղաքական գործիչը ծնվել է 1886 թ․ և մահացել վաթսունիննը տարեկանում՝ Վլադիմիրում։ Նրան մեղադրել են Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ և ձերբակալել։

Նա չորս տարի բանտարկաված է մնացել Վլադիմիրի բանտում, այնուհետև տեղափոխվել է Երևանի բանտ, սակայն որոշակի ժամանակահատված հետո կրկին տեղափոխվել է Վլադիմիր, որտեղ էլ մահացել է ռազմական, քաղաքական գործիչը։ Մահվան վերաբերյալ տեղեկացրել են եղբորը, ով Երևանից շտապել է Վլադիմիր։

Այնտեղ նրան հանձնել են Նժդեհի զգեստը և ժամացույցը։ Մարմինը Հայաստան տեղափոխել չի թույատրվել։ Լևոնը Ռուսաստանում կազմակերպել է թաղումը և գերեզմանաքարին ռուսերեն տառերով նել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։

Տասնամյակներ անց Հայաստանի դատախազությունում Նժդեհին արդարացնում են, բայց դրա կարիքը իր կյանքում նա երբեք էլ չի զգացել։ Նա ապրեց կյանքի ընդամենը 69 տարիներ, որոնք լեցուն են իրադարձություններով։ Նրա կենսագրականն ընթերցելիս՝՝ կյանքին այլ տեսանկայունից ես սկսում նայել և հայրենասիրությունն առաջ է մղվում։ Նժդեհի հայրենասիրական մտքերով իրական հայրենասեր քաղաքացի կարելի է դաստիարակել։


Понравилась статья? Поделиться с друзьями: